Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Առաջին երկիրն է, որ այցելում եմ այս տարածաշրջանում: Ինձ համար շատ կարևոր էր լինել այստեղ և սերտացնել մեր հարաբերությունները: Մեծ պոտենցիալ կա շարունակելու այս հարաբերությունները: Ես եկել եմ մի իրավիճակում, որտեղ կարևոր է ցույց տալ այս հարաբերության սերտացումը Եվրամիության և Հայաստանի միջև»,- Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Քսավյե Բետելիը:

«Իմ փորձի համաձայն, մենք դժվար հարևաններ ենք ունեցել պատմության ընթացքում, բայց այսօր մենք խաղաղության, համերաշխության մեջ ենք ապրում: Սա իմ մեծագույն երազանքն է, որ երիտասարդները այնպիսի վիճակում ապրեն, որտեղ վախ չկա, չվախենան հարևանի վարքագծից: Պետք է լինի ընդհանուր նախագիծ, որ երիտասարդները տեսնեն՝ ԵՄ-ն գլոբուսի մյուս կողմը չէ, այն ավելի մոտ է: Այս համագործակցությունը վկայում է այն ընդհանուր արժեքները, որ մենք ունենք: Մենք, որպես Եվրամիություն, պատասխանատվություն ենք կրում: Մեր պարտականությունն է հայ ժողովրդին տալ իրավունքը ապրելու անկախ մի երկրում՝ առանց վախի մթնոլորտը զգալու: Ուժի կիրառումը երբեք հարցի պատասխան չէ»:

Եզրափակելով խոսքը՝ ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց  Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին՝ ուժեղ առաջնորդության համար:

 

389