Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիայի խորհրդարանը վերջնականապես հաստատել է 15 տարեկանից փոքր երեխաների կողմից սոցիալական ցանցերի օգտագործումն արգելող օրենքը։ Այսպիսով, Ֆրանսիան կդառնա Եվրամիության առաջին երկիրը, որը նման սահմանափակում կմտցնի օրենքով։

AFP-ի փոխանցմամբ, օրինագիծը պաշտպանել են Ազգային ժողովի 279 անդամներ, դեմ քվեարկել է 81 անդամ։ Օրենքն ուժի մեջ մտնելու համար դեռևս անհրաժեշտ է Սահմանադրական խորհրդի հաստատումը։

Օրենքի համաձայն՝ սոցիալական ցանցերի հարթակները պարտավոր կլինեն սեպտեմբերի 1-ից արգելել 15 տարեկանից փոքր օգտատերերի նոր գրանցումները և մինչև 2027 թվականի հունվարի 1-ը փակել 15 տարեկանից փոքր անչափահասների առկա հաշիվները։ Օրենքը չի նախատեսում պատժամիջոցներ երեխաների կամ նրանց ծնողների նկատմամբ։

211