Երևանի կենտրոնում ձերբակալել են լիցքավորված ատրճանակով և թմրամիջոցով տղամարդու (տեսանյութ)

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, ստացված տեղեկությունը պարեկային ծառայողների հետ իրացնելով, սեպտեմբերի 9-ին, ժամը 22-ին, Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու, ինչպես նաև ապօրինի զենք պահելու և կրելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 40-ամյա մի տղամարդու: Այս մասին հաղորդում են ՆԳՆ-ից:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են առանց գործարանային համարի «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտով, և բյուրեղանման զանգված: Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
11 Սեպտեմբեր, 2024 17:08
273
Բացահայտվել է Երևանի սուպերմարկետներից մեկում կատարված դրամապանակի գողությունը
14 Օգոստոս, 2025 14:11
Երևանի քրեական ոստիկանները 44-ամյա տղամարդու մոտ առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին են հայտնաբերել
10 Ապրիլ, 2025 14:15
Ստուգվել է 595 տրանսպորտային միջոց, կան ձերբակալվածներ. ՆԳՆ-ն՝ գիշերային ուժեղացված ծառայության մասին (տեսանյութ)
30 Օգոստոս, 2024 17:58