Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում նշեց, որ մտահոգիչ թեմա է թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, որը քննարկվել է Անվտանգության խորհրդի նիստում։
Կառավարության ղեկավարի հարցին՝ երբ դեպքերն ավելանում են, դա նշանակում է, որ մեր բացահայտումների որա՞կն է լավանում, թե թմրանյութերի ծավալն է մեծանում, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պատասխանեց․ «Առաջին կիսամյակում, ոստիականության կենտրոնի տվյալների համաձայն, դեպքերը նվազել են 29,3 տոկոսով և սա ֆորմալ նվազում չէ, պարոն վարչապետ, մենք առիթ ունեցել ենք այս մասին զրուցելու նաև Կառավարության նիստի ընթացքում, դա բացահայտման և քննության որակի փոփոխությունն է՝ տեխնոլոգիաներին հասանելիությունը, որով շրջանառվում են թմրամիջոցները։ Բացի այդ, հետասքրքիր վիճակագրություն կա մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրելու փորձ արված և բացահայտված թմրամիջոցների քանակի հետ կապված, այստեղ աճ ունենք մաքսանենգության, ինչը նշանակում է, որ բացահայտման ցուցանիշը ավելացել է»։
Նա նշեց, որ 2023 թվականին աճել էր առգրավված թմրամիջոցների քանակը․ «Դրանք տարբեր տեսակի են՝ ընդհուպ մինչև ամենածանր թմրամիջոցներն էլ ընդգրկում են, և կարևոր է, որ թմրամիջոցների այս քանակը դուրս է եկել շրջանառությունից»։