Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Տիեզերքի մասնավոր հետախուզման առաջատարը՝ Իլոն Մասկի ամերիկյան SpaceX ընկերությունը, հաջողությամբ իրականացրել է երբևէ առաջին ամբողջովին մասնավոր տիեզերական զբոսանքը։

Polaris Dawn առաքելության կապիտան և հովանավոր, միլիարդատեր ավիատոր Ջարեդ Այզեկմանը դուրս է եկել Dragon տիեզերանավով՝ թռչելով Երկրի մակերևույթից ավելի քան 700 կմ բարձրության վրա ավելի քան 25 հազար կմ/ժ արագությամբ, իսկ մի քանի րոպե անց հաջողությամբ վերադարձել։

SpaceX-ի առաջատար ինժեներ Սառա Ջիլիսը բաց տեզերքում մի քանի րոպե անցկացրել է նրա հետ: Ամբողջովին մասնավոր անձնակազմի երկու այլ անդամներ՝ Ջիլիսի գործընկեր Աննա Մենոնը և Այզեկմանի ընկեր Սքոթ «Քիդ» Փոթեթը, մնացել են տիեզերանավում։

Վեցօրյա Polaris Dawn առաքելությունը մեկնարկել է երկու օր առաջ և երեկ սահմանել է ևս մեկ ռեկորդ անձնակազմով թռիչքների պատմության մեջ. այն բարձրացել է Երկրի ամենաբարձր ուղեծիր՝ ավելի քան 1400 կմ։

474