Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԼՂ-ից բռնի տեղահանվածների ուսման վճարների մասով աջակցության ծրագրերը կշարունակվեն: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ շրջանառության գործընթացում է որոշման նախագիծ, որով թե՛ բուհական, թե՛ քոլեջի մակարդակում ուսանողների աջակցությունը շարունակվելու է:

«Բոլոր հետաքրքրվող քաղաքացիները կարող են հանգիստ լինել, աջակցության ծրագրերը շարունակվելու են:

Մենք նաև այս տարի շարունակելով լրիվ նույն կերպ, ինչ նախորդ տարի մեկնարկեցինք, վերանայելու ենք կրթաթոշակի չափերի սահմանափակումը՝ հաշվի առնելով, որ մարդիկ արդեն սովորում են կոնկրետ բուհերում, կոնկրետ ուսումնական հաստատություններում, և այդ բուհերի ուսման վարձի չափը, հաշվի առնելով կրթաթոշակի չափը, կսահմանվի, որ ամբողջությամբ ծածկվի: Դա, կարծում եմ, առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կհասնի իր վերջնակետին»,- ասաց նախարարը:

461