Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսին մենք տնտեսական բավականին լավ ցուցանիշներ ենք արձանագրել, ինչը կարևոր է իմ նախնական դիտարկմամբ հետևյալով, որ կարծես թե որոշակի բարեփոխումների, հայեցակարգային մոտեցումների, ձևակերպումների շնորհիվ, իհարկե, նաև մեր գործարար համայնքի և տնտեսական գործունեությամբ զբաղվող մեր հայրենակիցների գործունեության շնորհիվ մեր տնտեսությունը ճկունության որոշակի դրսևորումներ է ցուցադրում՝ արագ արձագանքելու իրադրություններին և դրանց փոփոխությանը, ինչն ամենակարևոր արձանագրումը կարող է լինել, եթե, իհարկե, հետազոտական մակարդակում կարողանանք վերահաստատել, որ այս ընկալումը ճիշտ է: Այդ մասին Կառավարության՝ հունիսի 26-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Վարչապետը հայտարարեց, որ մայիսին աշխատատեղերի բացարձակ ռեկորդ է եղել.

«Հայաստանում աշխատավարձով ապահովված 790.320 աշխատատեղ է գրանցվել, որը 2018 թվականի մայիսի նկատմամբ ավելի է 242.331-ով կամ 44%-ով»,- ասել է Փաշինյանը։ 

Նա նշել է նաև, որ եկամտային հարկի ցուցանիշը 2018 թվականի մայիսի համեմատ կրկնապատկվել է։ 

«Հարկային եկամուտներն ավելի քան կրկնապատկվել են՝ 101%-ով, իսկ միջին աշխատավարձն աճել է 74%-ով»,- ասել է վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում 

264