
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետի որդի Աշոտ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառումներով անդրադարձել է Հայաստանում վերջին օրերի իրադարձություններին, մասնավորապես՝ հեղաշրջման փորձին։
«Սրա մասշտաբները իսկապես անհնար է պատկերացնել։ Ու ինձ ապշեցնում են էն բոլոր մարդիկ, քաղաքագետները, քաղաքական դերակատարները ովքեր «անկողմնակալ» արձագանք են տալիս սրան։ Մարդիկ մեր փողոցներում ուզում էին արյուն հոսի, ավելի շատ արյուն, քան որևէ մեկը երբևէ ուզել էր, ուզում էին այդ արյունը հոսի միակողմանի, իրենց ձեռքով, ու վերջ։ Նրանք քաղաքացիական պատերազմ անգամ չէին հրահրում, նրանք մասշտաբային մարդասպանության մի ալիք էին նախաձեռնում, աներևակայելի չափի ու ձևի։ Սրան իսկապես անհնար է անհամաչափ արձագանքել, էս էջը Հայաստանում պետք է փակվի, ու վերջ․ Իսկ էն ինչ արեց էսօր Լևոն Տեր-Պետրոսյանը ուղղակի անհնար էր ամենասյուռ երևակայությամբ անգամ ըմբռնել»։
Մեկ այլ գրառման մեջ Աշոտ Փաշինյանը նշել է․
«Անհնար է անհամաչափ արձագանք տալ նրան ինչ էսօր տեղի ունեցավ։ Հայաստանը երբեք չի տեսել նման մասշտաբի հանցագործություն, ու հավանական է, որ երբեք էլ չտեսնի։ Հիբրիդային պատերազմ փաստորեն ոչ միայն կա, այլ դրա նախաձեռնող կողմի մտքերի ընթացքը ահնարա ըմբռնել առողջ երևակայությամբ, անհնար է երևակայել որ մարդը, որևէ մարդ նման բանի մասին կարող էր ոչ միայն մտածել, այլ լրջորեն պլանավորել, պատրաստվել։ Սրիկաներ, Հայաստանում ժողովրդավարություն է լինելու միշտ, հանրությունը, պետությունը, բոլորը պետքա պատշաճ արձագանքեն սրան, իսկ թե ինչ քաղաքական բանավեճ տեղի կունենա այդ ժողովրդավարության պայմաններում, ձեր խնդիրը չի, էս մարդիկ Հայաստանի հանրային կյանքում պետք է չլինեն, չկա սրան որևէ այլ պատշաճ արձագանք։ Ամեն ինչ խաղաղ ու իրավական, բայց էս էջը Հայաստանում պետքա փակվի»։