Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է երիտասարդության հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Ֆելիպե Պաուլիերին, որը Երևանում է գտնվում սեպտեմբերի 11-14 անցկացվող Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի շրջանակներում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երիտասարդության առաջխաղացման, հանրային կյանքի բոլոր ոլորտներում նրանց բովանդակային մասնակցության հարցերին և այդ ուղղությամբ ՄԱԿ Երիտասարդության գրասենյակի հետ համագործակցության հեռանկարներին: ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի կողմից իրականացվող քայլերը երիտասարդների առջև ծառացած մարտահրավերներին պատշաճ լուծումներ գտնելու և նրանց առաջխաղացման ու ներուժի լիարժեք իրացման նպատակով բարենպաստ միջավայրի ձևավորման ուղղությամբ:

Երկուստեք կարևորվել է ՄԱԿ Երիտասարդության գրասենյակի հետ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄԱԿ շրջանակներում տեղի ունեցող գործընթացներին երիտասարդների ներգրավման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ:

411