Արմավիրում ինքնահրկիզման փորձ է կանխվել
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի Արմավիրի քաղաքապետարանի դիմաց փորձում է ինքնահրկիզվել:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվել է պլաստմասե տարայով բենզին, որը նա լցրել էր իր վրա և փորձել էր կրակայրիչը վառել;
Ոստիկանները կարողացել են նրա ձեռքից խլել այն, ինչից հետո ոստիկանները բացատրական աշխատանքների արդյուքնում նրան տեղափոխել են ոստիկանության Արմավիրի բաժին:
Տղամարդը այդ քայլին փորձել էր դիմել, քանի որ, ըստ իրեն, ինքը անարդարության զոհ է. բողոքում է դատական համակարգից և անձնական խնդիրներից:
30 Սեպտեմբեր, 2024 16:59
652
Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են ապօրինի արդյունահանման դեպք
31 Օգոստոս, 2026 19:31
Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մшհացել է
28 Օգոստոս, 2026 22:56
Իրավապահները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր
08 Հուլիս, 2026 17:51