Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինն ամփոփել է վերջերս Երևան  կատարած այցի արդյունքները։ Նա անդրադարձել է Հայաստանում անցկացված Եվրասիական միջկառավարական խորհրդի ընթացիկ տարվա երրորդ նիստին՝ նշելով, որ նախատեսվում է շարունակել համակարգել ջանքերը՝ միության արդյունաբերական ներուժն ամբողջությամբ բացահայտելու, տեխնոլոգիական և գիտատար ձեռնարկություններին աջակցելու համար։

Երևանում կայացել է նաև Եվրասիական տնտեսական համաժողովը, որտեղ ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչները մտքեր են փոխանակել տնտեսությունների թվային փոխակերպման առաջնահերթ խնդիրների շուրջ:

«Կարևոր ուղղություն է մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացումը։ Այս ոլորտում սերտ փոխգործակցությունն անհրաժեշտ է ապրանքների ազատ տեղաշարժն ապահովելու համար և կծառայի մեր պետությունների բյուջեների մուտքերի ավելացմանը»,- նշել է Միխայիլ Միշուստինը։

Նա ընդգծել է, որ միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման համար հաստատվել է առաջիկա երեք տարիների «ճանապարհային քարտեզը», որի շրջանակներում կուժեղացվեն լոգիստիկ ենթակառուցվածքի արդիականացման, միջազգային միջանցքների ստեղծման ուղղությամբ աշխատանքները:

 

1701