Իրավախախտումը չարձանագրելու համար վարորդը փորձել է 20 հազար դրամ կաշառք տալ պարեկներին

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գեղարքունիքի պարեկները հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12:50-ի սահմաններում, իրավախախտում կատարելու համար, կանգնեցրել են «Յագուար» մակնիշի մեքենան:
ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ իրավախախտումը չարձանագրելու համար վարորդը փորձել է, որպես կաշառք, 20 հազար դրամ տալ պարեկներին:
Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
48-ամյա վարորդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։
09 Հոկտեմբեր, 2024 15:38
393