Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Հանդիպման սկզբում փոխվարչապետը ներկայացրել է ՀՀ-ԵՄ համագործակցության հիմնական օրակարգային ուղղությունները՝ ընդգծելով հարաբերությունների ակտիվացումը:

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: 

172