Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իլոն Մասկը հայտնել է, թե ինչ կարող է լինել Միացյալ Նահանգներում նոր քաղաքական կուսակցության անվանումը՝ կրկին քննադատելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության ծախսերի կրճատման օրինագիծը։

«Եթե այս խելագար օրինագիծն ընդունվի, հաջորդ օրը կստեղծվի «Ամերիկա» կուսակցությունը», - գրել է Մասկը X-ում՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։ Նա կարծում է, որ երկրին անհրաժեշտ է նոր կուսակցություն, որպեսզի «մարդիկ իրականում ձայն ունենան»։

Ավելի վաղ Մասկը կոչ էր արել ստեղծել նոր քաղաքական կուսակցություն, քանի որ ժամանակակից ամերիկացիները «ապրում են միակուսակցական երկրում» և անհրաժեշտ է հարթակ, որն «իրոք հոգ է տանում մարդկանց մասին»։

221