Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանցի բռնցքամարտիկ Արթուր Բետերբիևն աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչման համար պայքարում հաղթել է հայրենակից Դմիտրի Բիվոլին։ Հանդիպումը կայացել է Էր Ռիադում (Սաուդյան Արաբիա) և ավարտվել Բետերբիևի հաղթանակով: Բռնցքամարտիկներն անցկացրել են բոլոր 12 ռաունդները։
Ինչպես նշում է championat.com-ը, Բետերբիևը դարձել է կիսածանր քաշային կարգում առաջին անվիճելի չեմպիոնը լեգենդար Ռոյ Ջոնս կրտսերից հետո (2003 թվականից)։ Բետերբիևը նաև դարձել է Ռուսաստանից աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը։
13 Հոկտեմբեր, 2024 17:05
1702