Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ապարանի, Նիգավանի և Կայքի ջրամատակարարումը վերականգնված է: Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը:

 

«Գիշերը Ապարան քաղաքում իրականացված աշխատանքների արդյունքում վերականգնվել է էլեկտրականությունը. հետևաբար վերականգնվել է «Ապարան» պոմպակայանի բնականոն աշխատանքը: Այս պահին Ապարան քաղաքի, Նիգավան, Կայք գյուղերի ջրամատակարարումը վերականգնված է»,- ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ: 

88