Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 15-ին Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի Պունե քաղաքում փլուզվել է Ինդրայանի գետի վրայով անցնող կամուրջը։ Այս տարածքը հայտնի զբոսաշրջային վայր է։

Կամրջի վրա գտնվող շատ զբոսաշրջիկներ ընկել են գետը, որը ափերից դուրս է եկել շաբաթավերջին տեղացած ուժեղ անձրևներից հետո։ Նրանց քշել է հոսանքը։ NDTV-ն հաղորդում է, որ առավոտյան ավարտված գործողությունների ընթացքում չորս մարդ մահացել է, իսկ ավելի քան 50 վիրավոր փրկվել է։ Նրանք բժշկական օգնություն են ստանում։

Ոստիկանության պաշտոնյաները հայտնել են, որ կամրջի փլուզման ժամանակ անձրև չի եղել։

97