

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կան երևույթներ, որոնք բացասաբար կարող են ազդել մեզ վրա, կան երևույթներ, որոնք դրական կարող են ազդել մեզ վրա և շատ բան կախված է սրացման աստիճանից և տևողությունից: Մենք չենք շտապում եզրակացություններ անել, մեր անելիքները մնում են նույնը»,- այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Իրան- Իսրայել հակամարտությանը:
Նախարարը նշեց, որ բացասական ազդեցությունը կարող է լինել, օրինակ, լոգիստիկայի տեսանկյունից, քանի որ ՀՀ տնտեսության մի մասը կապված է Իրանից մատակարարումների հետ, իսկ դրանք կարող են խաթարվել, երկարաձգվել, թանկանալ և այլն. «Այնպիսի երևույթներ կարող են տեղի ունենալ, որ միջազգային ներդրողները Հայաստանը նույնպես սկսեն համարել ռիսկային միջավայր ներդրումներ կատարելու համար։ Դա արդեն կարող է ազդել տոկոսդրույքի վրա, գործոնները բազմաթիվ են»:
Մանրամասները՝ տեսանյութում