Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տարոն 4 թաղամասում ամբարձիչը (կռանը) ընկել է քաղաքացու վրա, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր մեկնած «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը արձանագրել է քաղաքացու մահը:Օպերատիվորեն նշված վայր է մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը և ոստիկանության Տարոնի բաժնի պետ Արսեն Աղումյանը։ Ոստիկանները տեղում պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 49-ամյա Պատվական Ա․-ն է։

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 16։50-ի սահմաններում շինարարական հրապարակում բեռ դատարկելուց հետո Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Նարեկ Գ․-ն իր «ՄԱԶ» մակնիշի ամբարձիչը (կռանը) հավաքելու ժամանակ մեքենան ինքնաբերաբար հետ է ընթացել և բախվել «ՄԱՆ» մակնիշի բեռնատարին, որի ետնամասում կանգնած է եղել Պատվական Ա․-ն․ ով ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Դիակի արտաքին զննությամբ առկա են եղել գլխի աջ կեսի, քթի շրջանի պատռված վերքեր:

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Նարեկ Գ․-ն աշխատում է «Բեռների փոխադրում և ավտոծառայություն Կ.Գևորգյան և որդիներ ՍՊԸ»-ում՝ որպես վարորդ։ 

560