Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Հաջորդ հատվածի վերաբերյալ նույնիսկ քննարկումներ դեռ չեն եղել: Որևէ սկզբունք չի ամրագրվել  թե ոնց են որոշվում հատվածները: Մի սահմանում կա, որը կարծես թե  ես համարում եմ, որ ռեալ պայմանավորվածություն է, որ կոնսենսուսով պետք է որոշվի»,- ի պատասխան «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանի՝ ասաց  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստում:

Նա հավելեց, որ կողմերից որևէ մեկը չի գնալու ասի՝ եկեք շարունակենք այս հատվածում՝ ի տարբերություն Տավուշի. «Որովհետև Տավուշի հատվածը իրականության մեջ ամենաբարդն էր: Ի վերջո, երկար քննարկումներից հետո ձեռք բերվեց կոնսենսուս, որ ամենաբարդ հատվածում սկսենք գործընթացքը, որովհետև բնակավայրերի խտության և սահմանային իմաստով ամենակոնցենտրացիան Տավուշի մարզում էր»:
 

307