Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 22-ին` ժամը 13։00-15։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:
Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։
«Ճանապարհային դեպարտամենտից» բնակչությանը հորդորում են չանհանգստանալ։
21 Հոկտեմբեր, 2024 17:34
156