Ապօրինի ջրառի կասեցում` Հովտաշատում
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արարատի մարզի Հովտաշատ բնակավայրում օդային տրանսպորտի օժանդակ գործունեությամբ զբաղվող «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում կատարած ստուգմամբ պարզել են, որ կենցաղային և ոռոգման նպատակներով խորքային հորից իրականացվում է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։
Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։ Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ։ Տնտեսավարողը կենթարկվի վարչական պատասխանատվության։
04 Նոյեմբեր, 2024 21:13
245