Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պենտագոնին ավելի քան 6 միլիարդ դոլար կպահանջվի Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրած ռազմական տեխնիկան փոխարինելու համար։ Այս մասին, հղում անելով աղբյուրներին, հայտնել է Reuters գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ խոսքը նաև կորցրած օդանավերի և այլ թռչող սարքերի փոխարինման մասին է, այդ թվում՝ թանկարժեք հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքերի։
Ավելի վաղ The Hill թերթը հայտնել էր, որ Իրանի դեմ ռազմական գործողության իրականացման համար ԱՄՆ ծախսերը հասել են 47 միլիարդ դոլարի։
ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում։ Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ն վերսկսել է Իրանի ուղղությամբ լայնածավալ հարվածները՝ մեղադրելով նրան ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Հորմուզի նեղուցին վերաբերող դրույթները խախտելու մեջ։