Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԿԳՄՍՆ-ի հետ մենք ունենք ազգային ռազմավարություն, որի էլեմենտներից մեկը՝ դպրոցներում ֆինանսական գրագիտության առաջխաղացումն է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին ԱԺ նիստի ժամանակ ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
«Սակայն դա ոչ թե անում ենք շատ երկրների նման առանձին առարկայի տեսքով, այլ փորձում ենք ամեն մի առարկայի մեջ ինտեգրել ինչ-որ էլեմենտներ, որոնք բնական կլինեն այդ առարկայի ուսուցման ժամանակ ու այդտեղ դրական ազդեցությունը գալիս է նաև նրանից, որ այդ երեխաները վերադառնում են ընտանիք, այդ ամենը փոխանցում են իրենց մայրիկներին ու տատիկներին, և այլն»,- ասաց ԿԲ նախագահը:
Նա նաև նշեց, որ ունեն մեկ այլ ծրագիր, որը գտնվում է պիլոտային փուլում: ԿԲ-ն բանկերի հետ միասին Տավուշի մարզի որոշ բնակավայրերում ընտանիքներին տրամադրել Է գումար, որ տեսնեն, թե այդ գումարի օգտագործումը անկանխիկ ձևով ինչպես է իրականացվում: