Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վարչաապետ Փաշինյանը ԱԺ-ում անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին՝ կապված պաշտոնյաների անվտանգության աշխատակիցների շատ թվի ու իրականացվող միջոցառումների խստությանը, նշեց, որ դժգոհությունը կապված է նրա հետ, որ չի հաջողվել սպանել իշխանության ներկայացուցիչներին։

«Մարդ կար 500 մահապարտ էր հավաքել, ինչի՞ համար՝ մեզ սպանելու, չեն կարողացել, եկել ասում են՝ ՊՊԾ-ն չի թողում։ Հո չեն ասելու՝ Կառավարություն, խի չեք թողում ձեզ սպանենք։ Չգիտե՞ք, ասում է՝ Наша служба и опасна и трудна и на первый взгляд как будто не видно, իսկ ով է ասում՝ դուք պետք է բոլոր անվտանգության միջոցառումները իմանաք»,- ասաց նա։

Վարչապետը նշեց, որ ՊՊԾ ծախսերն ավելացել են, քանի որ 2018 -ին պարզվել է, որ ամեն օր օլիգարխները ՊՊԾ-ի համար սնունդ են ուղարկում. «Մեկը հավի բուդ, մեկը պանիր, մեկը կոռժիկ, մեկը ջեմ, թթու։ Ասում եմ՝ էս ի՞նչ է, ասում են՝ դե տենց է դրվածքը, հացը «Բդոն» է ուղարկում, պանիրը «Գռնոն» է ուղարկում։ Ասում եմ ՝ ձեռ եք առնու՞մ, դադարեցրեք՝ սա պետություն է»։

Խոսելով պարգեւավճարներից, նա ասաց. «Դուք չգիտե՞ք, որ պատգամավորներն ու նախարարները ծրարներով փող ստանալիս են եղել, ՊՊԾ աշխատողները ծրարով փող ստանալիս են եղել, ումի՞ց, պետական ինստիտուտները ուզեցել հն սարքեն իրենց ջեբի շները, բա դժգոհ են մարդիկ՝ պետական ինստիտուտ է կայանում»։

290