Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Տիկին Նանուշյանի և տիկին Կյուրեղյանի բանավեճում մի բան նկատեցի, ասում եք օրենքով սա պարտադիր է, մյուս կողմից էլ ասում է այս դեպքում էլ ենթադրելի է: Դուք  ասեցիք  Կառավարության որոշմամբ դա կանենք, իմ պատկերացմամբ, եթե այդպես է, դա հիմնական իրավունքի և պարտականությունների շրջանակում է և բացառապես օրենքով պետք է, որովհետև եթե դա հանգեցնելու է անձին աշխատանքից զրկելուն, ապա դա օրենքով պետք է լինի»,- նման նկատառում կատարեց ԱԺ ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:  


Պատգամավորի նկատառմանը  ի պատասխան ՔՊ պատգամավոր Հռիփսիմե Հունանյանն ասաց. «Երբ նախարարությունն ասում է 2 պարտադիր ուղղություններով կրեդիտներ՝ ՇՄԶ-ների սահմանի մեջ է ասում, այսինքն այն մասը, որը տրված է ոչ մասնագիտականին՝ դա կարող է օգտագործվել 2 պարտադիր ուղղություններով, այսինքն և առաջին բուժօգնության էթիկայի հետ կապված հարցերի դասընթցներին, և առաջին բուժօգնության հետ կապված հարցերին»: 
 

460