Տանտերը իրավապահներին է հանձնել ապօրինի պահվող ինքնաձիգի 95 փամփուշտ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Հայրավանք բնակավայրի բնակիչ 43-ամյա տղամարդու առանձնատան չհրկիզվող պահարանում ղորկափող և ակոսափող հրացաններ, օդաճնշիչ ատրճանակ է գտնվել։
Ոստիկանները պահարանում հայտնաբերել են շուրջ 7 գրամ դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։ Տանտերը պահարանի տեսանելի հատվածից իրավապահներին է ներկայացրել նաև ապօրինի պահվող ինքնաձիգի 95 փամփուշտ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19 Նոյեմբեր, 2024 02:29
389
Հայտնաբերվել են ատրճանակ և փամփուշտներ. կան ձերբակալվածներ
19 Փետրվար, 2025 18:00
33-ամյա սիսիանցի երիտասարդի մեքենայում հայտնաբերվել են ապօրինի պահվող հրացան և փամփուշտներ
13 Հունվար, 2024 21:01
Հայտնաբերվել է ապօրինի պահվող ինքնաձիգ ու փամփուշտներ․ ոստիկանություն (տեսանյութ)
01 Նոյեմբեր, 2022 23:42