Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանի շտապօգնության մեքենայով Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն է տեղափոխվել վթարի հետևանքով տուժած աղջիկ երեխա: 

ԲԿ-ի բուժական գծով տնօրենի տեղակալ Սեյրան Հովհաննիսյանը հայտնել է, որ երեխան ուներ բազմաթիվ վնասվածքներ. կոտրված էր աջակողմյան երկրորդ կողը, առկա էր թոքի սալջարդ և հինգերորդ գոտկային ողնի կոտրվածք՝ բեկորի տեղաշարժով դեպի ողնուղեղային խողովակ։

«Բարեբախտաբար, ողնուղեղի հատվածը վնասված չէր։ Առկա էր նաև ձախ ոտքի միջային պճեղի կոտրվածք՝ տեղաշարժով»,-նշել է Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

468