Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 25-ին՝ ժամը 17։22-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյանի աջափնյա ջրանցք խոշոր եղջերավոր կենդանի է ընկել, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են փրկարար ծառայությունից։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից։

127