ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել՝ չվստահել կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին:
«Հարգելի՛ քաղաքացիներ,
իրավապաշտպան կազմակերպություններից մեկի անունից տարբեր կազմակերպությունների և քաղաքացիների ուղարկվում են կեղծ էլեկտրոնային նամակներ։
Այդ նամակները կարող են պարունակել վնասաբեր կամ կեղծ հղումներ։
Հորդորում ենք նման նամակներ ստանալու դեպքում չսեղմել դրանցում առկա հղումները, չներբեռնել կցված ֆայլերը, չտրամադրել անձնական կամ բանկային տվյալներ և արգելափակել ուղարկողին։
Եղե՛ք զգոն և մի՛ վստահեք անհայտ կամ կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին»,- ասված է Ոստիկանության հաղորդագրության մեջ։
25 Հուլիս, 2026 14:16
330
Հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինшմթերք, թմրшմիջnցներ. ՆԳՆ-ի հատուկ միջոցառումը
24 Հուլիս, 2026 11:00
60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ Արփինե Սարգսյանն Արարատի մարզում ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը
24 Հուլիս, 2026 10:04
0-ներով համարանիշներն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի․ ՆԳՆ
23 Հուլիս, 2026 14:16