![](https://www.araratnews.am/admin/images/1733324959.png)
![](https://www.araratnews.am/front/images/advertisement/flyone_1.png)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ես կարծում եմ, որ ՀՀ կառավարության պարտականությունների մեջ է մտնում ՀՀ տարածքում պատմամշակութային բոլոր հուշարձանների պահպանումը և պաշտպանությունը, հանրահռչակությունը և զարգացումը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովում կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ուզում եմ ուշադրությունը հրավիրեմ պարտականություն բառի վրա, երբ որ մենք ասում ենք պարտավորություն, պարտականությունը կատարելու համար պետք է լինի նաև որոշակի հնարավորություն, որոշակի հասանելիություն, որոշակի լծակ, և այս առումով ես չեմ կարող ասել, որ ՀՀ տարածքից դուրս որևէ օբյեկտի, որևէ հուշարձանի պաշտպանությունը ՀՀ պարտականությունն է, ես կարող եմ ասել, որ հուշարձանների պահպանությունը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ՀՀ կառավարության օրակարգի հարց է»,- ասաց նա:
Վարչապետը նաև նշեց, որ ՀՀ կառավարության օրակարգի հարց է նաև գլոբալ մշակութային ժառանգության պահպանումը և պաշտպանությունը, քանի որ Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի լիարժեք անդամ պետություն է:
Մանրամասները՝ տեսանյութում։