Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել քաղաքացիներին ուղղված ուղերձով, որում հիմնականում մանրամասնել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունների բովանդակությունը և դրա հետևանքները Հայաստանի և տարածաշրջանի համար:

Վարչապետը հայտարարել է, որ ինչպես հայտնի է՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատվել է խաղաղություն, և այդ գործում անգնահատելի է ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփի դերը:

«Մենք՝ երրորդ հանրապետության քաղաքացիներս, չգիտենք, թե ինչ է նշանակում ապրել խաղաղության պայմաններում, աշխատել խաղաղության պայմաններում, դա մեզ անծանոթ զգացում է, որովհետև մեր անկախության առաջին օրից մենք ապրել ենք կոնֆլիկտի մթնոլորտում, պատերազմի կամ ոչ պատերազմ-ոչ խաղաղություն իրավիճակում։

Օգոստոսի 8-ից հետո մենք ապրում ենք բացարձակապես ուրիշ, բոլորովին նոր Հարավային Կովկասում, մենք ապրում ենք բացարձակապես ուրիշ, բոլորովին նոր Հայաստանում և այս փաստը պիտի գիտակցել։

Մենք զրոյից պետք է սովորենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել, իմանանք, թե ինչ է նշանակում խաղաղություն, ինչպիսին է այն և ինչ տեսք ունի»,- հայտարարել է վարչապետը:

 

203