Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի օգոստոսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.56 մ (17.08.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 17 սմ-ով։

Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի օգոստոսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.735 մլն.մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 17-ը ներառյալ՝ 100.107 մլն.մ³:

Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի օգոստոսի 11-17-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 10.448 մլն.մ³, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հունիսի 6-ից օգոստոսի 17-ը ներառյալ՝ 132.178 մլն.մ³:

83