Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն ընթացիկ տարում շուրջ 1500 կենսունակության ավարտին մոտ և տապալման ենթակա ծառ է հեռացրել մայրաքաղաքի փողոցներից: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Էտից ու փոխարինումից պահեստավորած մոտ 800 խմ փայտանյութ կտրամադրվի վարչական շրջաններին, որոնք իրենց միջոցներով դրանք կփոխանցեն երևանաբնակ կարիքավոր ընտանիքներին։

Ընտանիքների թիվն ու կարիքները կգնահատեն վարչական շրջանների պատասխանատուները: Յուրաքանչյուր ընտանիքի կտրամադրվի 1-2 խմ համայնքային սեփականություն հանդիսացող վառելափայտ։

Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տեսանյութում։

416