6 ամսով արգելվելու է ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանումը ԵԱՏՄ և այլ երկրներ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
2025 թ. հունվարի 2–ից ևս 6 ամսով արգելվելու է ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանումը ԵԱՏՄ և այլ երկրներ։
Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության նիստի ժամանակ։
«Այս որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
27 Դեկտեմբեր, 2024 14:56
415