Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ում անցկացված միջանկյալ ընտրություններում հաղթանակ է տարել Դեմոկրատական ​​կուսակցությունը՝ ստանալով վերահսկողություն Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ։ Նման գնահատականներ են ներկայացրել CNN և NBC հեռուստաալիքները։

Ըստ CNN-ի կանխատեսումների՝ դեմոկրատները Սենատում ապահովել են 53 տեղ հանրապետականների 41-ի դիմաց, իսկ Ներկայացուցիչների պալատում՝ 218 տեղ հանրապետականների 126-ի դիմաց։

NBC-ի կանխատեսման համաձայն՝ դեմոկրատները կստանան 244, իսկ հանրապետականները՝ 191 տեղ։ Ավելի վաղ DDHQ հարթակը նույնպես գնահատականներ էր հրապարակել, որոնց համաձայն՝ դեմոկրատները մեծամասնություն կստանան Ներկայացուցիչների պալատում։ Պալատում վերահսկողություն հաստատելու համար կուսակցություններից որևէ մեկին անհրաժեշտ է ստանալ 218 տեղ։

ԱՄՆ-ում չկա միասնական դաշնային մարմին, որը պաշտոնապես հայտարարում է ընտրությունների արդյունքները։ Այդ դերն իրենց վրա են վերցնում խոշորագույն լրատվամիջոցները։ Նրանց կանխատեսումներից հետո թեկնածուները սովորաբար հայտարարում են հաղթանակի մասին կամ ընդունում պարտությունը։

77