Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի 1-ին աստիճանի շքանշանով։ Հրամանագիրը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։

«ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին պարգևատրել Իշխանուհի Օլգայի 1-ին աստիճանի շքանշանով»,- ասվում է թիվ 1079 հրամանագրում։

Զելենսկին ԱՄՆ առաջին տիկնոջը պարգևատրել է «Ուկրաինային ցուցաբերվող մարդասիրական աջակցության գործում ունեցած նշանակալի անձնական ներդրման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության և բարեգործական ակտիվ գործունեության համար, որն ուղղված է ուկրաինացի երեխաների և քաղաքացիների փրկությանը»։

Հիշեցնենք, որ Մելանյա Թրամփի նախաձեռնությամբ իրականացվել է մարդասիրական առաքելություն՝ Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքից բնակչությանը տարհանելու նպատակով։ 

 

77