Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը, դեմոկրատների կանխատեսվող հաղթանակից հետո, կատակով դժգոհել է, որ ընտրություններին միջամտելու համար նախատեսված իր տիեզերական լազերները չեն գործել։

«Կարծես թե այս անգամ ընտրություններին միջամտելու իմ տիեզերական լազերները չաշխատեցին»,- գրել է նա X սոցիալական ցանցում։

Այս ընտրությունների ընթացքում Մասկը նվիրաբերել է ավելի քան 445 միլիոն դոլար։

CNN և NBC հեռուստաալիքների նման խոշոր լրատվամիջոցները կանխատեսել են, որ դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում։

2024 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում Մասկն աջակցել է Թրամփին։

81