Որքան է ՀՀ դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը․ ՀՀ Արտաքին հետախուզական ծառայության զեկույցը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը` հայերեն և անգլերեն։
- Մեծ հավանականությամբ 2025 թվականին Հայաստան-Ադրբեջան տարբեր հարցերով բանակցությունների երկկողմ ձևաչափերը կշարունակեն մնալ մինչ այս կողմերի փորձածներից առավել արդյունավետը։
- Տարբեր փաստերի, տեղեկությունների ու երևույթների վերլուծության հիման վրա սույն զեկույցի հրապարակման պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չենք գնահատում։ Միաժամանակ, պայմանագրահենք խաղաղության և միջպետական հարաբերությունների բացակայության պայմաններում որպես Հայաստանի դեմ ուժի սպառնալիքի ադրբեջանական քաղաքականության գործիքակազմի մաս, կշարունակի պահպանվել սահմանին տեղային լարվածությունների և էսկալացիայի առաջացման ռիսկը, որի որոշակի նվազեցման երաշխիք կարող է լինել 2024 թվականից մեկնարկած սահմանազատման և սահմանագծման գործընթացի սահուն շարունակությունը՝ համաձայն երկուստեք հաստատված ընթացակարգի։
- Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրահենք խաղաղության և դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը ստեղծում է միջպետական լարված հարաբերությունների պահպանման իրական ռիսկ, որն ավելի կարող է խորանալ տարածաշրջանում դաշնակցային վերադասավորումների կամ պատմական դաշնակցային հարաբերությունների վերափոխումների ազդեցությամբ։ Միջպետական լարված հարաբերությունների պահպանման ռիսկերն ավելացնում են նաև Ադրբեջանի պաշտոնական/իշխանական ագրեսիվ հռետորաբանությունը, Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձերը, ինչպես նաև տարբեր արհեստական թեմաների ավելացման միջոցով բանակցային գործընթացում սեփական միակողմանի պահանջները պարտադրելու Ադրբեջանի քայլերը։ 2025 թվականի ընթացքում նման գործիքակազմի կիրառման շարունակման հավանականությունը մնում է բարձր։
- Ադրբեջանը 2025 թվականին շարունակելու է սեփական հարձակողական կարողությունների զարգացման տեմպը՝ կրճատելով ռազմական գործողության անցնելու վերաբերյալ բարձրագույն մակարդակում քաղաքական որոշումից մինչև հողի վրա մարտական գործողության մեկնարկ ժամանակահատվածը։ Այս շրջանակներում Ադրբեջանը շարունակելու է ավելի շարժունակ ստորաբաժանումների անցման, դրանց ռեզերվի պատրաստման, նոր սպառազինության ձեռքբերման և ներկրման, ինչպես նաև ռազմական ենթակառուցվածքների թարմացման աշխատանքները։
- Ռազմական բլոկների կենսունակությունը կշարունակի մնալ մարտահրավերի ռեժիմում։ Այս առումով, ի հեճուկս հիմնադիր պայմանագրային կարգավորումներին՝ ՀԱՊԿ անգործունակությունը (անկենսունակությունը) Հարավային Կովկասում արձագանքելու այն խնդիրներին, որոնք ՀԱՊԿ կանոնադրական նպատակներն են, 2025 թվականին ամենայն հավանականությամբ չի փոխվի։ Քիչ հավանական ենք գնահատում, որ 2025 թվականին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան, ինչը մեր գնահատմամբ նշանակում է, որ անվտանգային այս կառույցի հեղինակությունը կշարունակի մնալ էականորեն կասկածի տակ և հետևությունների աղբյուր մյուս անդամ պետությունների համար։
Զեկույցին կարելի է ծանոթանալ այստեղ։
23 Հունվար, 2025 10:28
595
Տեղի է ունեցել ՀՀ Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի զեկույցի քննարկումը
01 Մայիս, 2025 21:27
Աթենքում անցկացվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հիշատակի համերգ
01 Մայիս, 2025 21:07
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
30 Ապրիլ, 2025 21:40
ԵՄ առաքելությունը պետք է ընդլայնվի, որ կարողանա զսպել սահմանային լարվածությունը․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
14 Ապրիլ, 2025 15:18
Փետրվարի 21-ին ևս Երևանի արտաքին լուսավորության ցանցը կգործի մինչև լուսաբաց
21 Փետրվար, 2025 23:11
Երևանի արտաքին լուսավորության ցանցը կգործի ամբողջ գիշեր
20 Փետրվար, 2025 21:38
44-օրյան ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կներկայացվի ԱԺ-ում սեպտեմբերին. Քոչարյան
18 Ապրիլ, 2025 12:38
Վաղը վարչապետը խորհրդարանում հանդես կգա զեկույցով
14 Ապրիլ, 2025 17:09
Հրապարակվել է ՀՀ ՄԻՊ գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2024 թվականի տարեկան հաղորդումը
01 Ապրիլ, 2025 10:55