Ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննության արդյունքները կհրապարակվեն առաջիկա օրերին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում ադրբեջանական AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետաքննության նախնական արդյունքները կհրապարակվեն առաջիկա օրերին՝ հայտնել է Ղազախստանի տրանսպորտի նախարարը:
«Տարբեր երկրներից մասնագետներ են ներգրավվել համատեղ աշխատանքում՝ Ադրբեջանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Բրազիլիայից և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունից։ Ակնկալում ենք, որ առաջիկա օրերին նախնական զեկույցը պաշտոնապես կհրապարակվի մեր կայքում»,- նշել է Մարատ Կարաբաևը:
Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող AZAL ուղևորատար ինքնաթիռը կործանվել էր դեկտեմբերի 25-ին՝ Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում։ Ինքնաթիռում գտնվող 67 մարդուց 38-ը զոհվել են, 29-ը՝ ողջ մնացել։
04 Փետրվար, 2025 14:47
633
Ես վարել եմ հայ-ադրբեջանական երկխոսությունը, որին դուք մասնակցել եք, շփվել եք ադրբեջանցիների հետ․ Կարապետյան
02 Օգոստոս, 2026 18:21
Ադրբեջանական կողմին չափազանց հետաքրքիր է, թե ինչ է սպասում Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում. Քոչինյան
13 Ապրիլ, 2026 12:50
TRIPP-ը մնում է առանցքային թեմաներից մեկը հայ-ադրբեջանական կարգավորման շրջանակում. փորձագետ
13 Ապրիլ, 2026 12:41
Թուրքիայում կnրծանվել է ուսումնական F-16 ինքնաթիռը
12 Օգոստոս, 2026 16:43
Ինքնաթիռի աղետ Ֆրանսիայում. կա 11 զոհ
29 Հունիս, 2026 19:49
Մոսկվայի մարզում թեթև շարժիչով ինքնաթիռ է կnրծանվել․ կա 2 զnհ
17 Հունիս, 2026 22:40