Եկատերինբուրգի մերձակայքում այրվել է յոթ վագոն, 20-ը՝ դուրս եկել ռելսերից
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եկատերինբուրգի մերձակայքում՝ Ռեշետի–Սեդելնիկովո երկաթուղային հատվածում, հրշեջները մեկուսացրել են հրդեհը, որի հետևանքով գիշերվա ընթացքում այրվել է յոթ վագոն, իսկ 20-ը՝ դուրս եկել ռելսերից։
Այս մասին հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Սվերդլովսկի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
«Ժամը 09:02-ին հրդեհը մեկուսացվել է 1500 քառակուսի մետր տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Այրվող վագոններն առանձնացվել են, իսկ վերականգնողական գնացքը 54 չվնասված վագոն տեղափոխել է անվտանգ հեռավորության վրա։ Բացի այդ, հայտարարվել է, որ մասնագետները օդի որակի ստուգումներ կիրականացնեն հրդեհի վայրի մերձակայքում։
26 Հոկտեմբեր, 2026 10:57
81
Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է ՌԴ՝ Եկատերինբուրգ (տեսանյութ)
06 Հուլիս, 2026 13:01
Եկատերինբուրգի դատարանը կալանավորել է ադրբեջանական հանցավոր խմբավորման մի քանի անդամների
29 Հունիս, 2025 17:47
Եկատերինբուրգում ԱԴԾ-ն և ոստիկանությունը գործողություն են իրականացրել ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների դեմ
28 Հունիս, 2025 10:00
Երևանի Մոլդովական փողոցում վագոն-տնակ է այրվել
27 Օգոստոս, 2026 09:35
Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ
20 Հուլիս, 2026 11:29
Ադրբեջանով Ռուսաստանից Հայաստան հացահատիկի փոխադրումը դարձել է կանոնավոր․ «Ռուսական երկաթուղիներ» ընկերություն
11 Փետրվար, 2026 16:43