Հրդեհ Հալաբյան փողոցի շենքերից մեկում․ երեք քաղաքացի տարհանվել է
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փետրվարի 7-ին՝ ժամը 16:53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի առաջին հարկի բնակարաններից մեկում (մոտ 30 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:20-ին, մարվել՝ 17:38-ին։ Բնակարանի խոհանոցում և միջանցքում այրվել են կենցաղային իրեր, ջերմահարվել են բնակարանի պատերն ու հյուրասենյակը՝ գույքով (15 քմ)։ Հրշեջ-փրկարարները շենքի տարբեր հարկերից տարհանել են 3 քաղաքացու։
07 Փետրվար, 2025 22:16
962
Խոշոր հրդեհ է բռնկվել Բաղրամյան բնակավայրում․ ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ
01 Հուլիս, 2026 20:13
Հրդեհ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ փրկարարները կանխել են տարածումը
22 Հունիս, 2026 16:38
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
20 Հունիս, 2026 23:25
Երևանի քաղաքապետի կարգադրությամբ մի շարք հասցեներում ապամոնտաժվել են ապօրինի շինություններ (տեսանյութ)
23 Հունիս, 2021 15:30
Հրդեհ՝ Աբովյանի շենքերից մեկում․ տարհանվել է 100 բնակիչ
19 Հուլիս, 2025 12:48