Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

COP17-ի նախագահ, շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) գործադիր տնօրեն Ինգեր Անդերսենի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ՇՄ նախարարությունից:

Տիկին Անդերսենը հերթական անգամ բարձր է գնահատել COP17-ի կազմակերպչական մակարդակն ու բովանդակային քննարկումները։ Նախարարը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատականի, համաժողովին մասնակցության և Հայաստանի նախագահությանը ցուցաբերվող աջակցության համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը՝ կարևորելով կենսաբազմազանության պահպանության համաշխարհային հանձնառությունները գործնական արդյունքների վերածելու անհրաժեշտությունը։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և UNEP-ի համագործակցությամբ մեկնարկած՝ լեռնային և հարակից քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակին և դրա հետագա աշխատանքներին։

86