Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ, Հայաստանի ազգային տաղավարում կայացել է «Կենսաբազմազանության թվային վահան. վերաիմաստավորելով բնապահպանական վերահսկողությունը Հայաստանում» խորագրով միջոցառումը։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են բնապահպանական վերահսկողության ոլորտում թվային տեխնոլոգիաների կիրառման Հայաստանի փորձը և դրանց դերը կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական ռիսկերի գնահատման ու իրավախախտումների կանխարգելման գործում։

Միջոցառման նպատակն էր ներկայացնել ոլորտի արդիականացման ուղղությամբ Հայաստանի փորձը և խթանել միջազգային համագործակցությունը թվային տեխնոլոգիաների կիրառման ու կենսաբազմազանության պահպանության ուղղություններով։

130