Հոկտեմբերի 30-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ մարզերում
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 30-ին՝ ժամը 9:00-18:00-ը, կդադարեցվի Արարատի մարզի Խաչփար, Ազատաշեն, Գեղանիստ, Արբաթ, Գետափնյա բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը,
ժամը 9:00-17:00-ը՝ Արագածոտնի մարզի Ղազարավան, Բազմաղբյուր, Ուջան, Կոշ և Արագածոտն բնակավայրերի գազասպառողների,
ժամը 10:00-18:00-ը՝ Հրազդան քաղաքի Նար-Դոսի փողոցի գազասպառողների,
ժամը 09:00-21:00-ը՝ Լոռու մարզի Արջահովիտ, Նոր Խաչակապ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։
29 Հոկտեմբեր, 2026 18:22
253