Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել դատապարտել ԱՄՆ-ի սպառնալիքները երկրի դեմ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում դատապարտել ԱՄՆ-ի սպառնալիքները Թեհրանի հասցեին։ Այս մասին ասված է միջազգային կազմակերպությանն ուղղված Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանիի նամակում։
Դիվանագետն ուշադրություն է հրավիրել «խորապես մտահոգիչ և անպատասխանատու» հայտարարություններին, որ արել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և, ըստ նրա, բացահայտ սպառնացել Իրանին ուժի կիրառմամբ։
Մշտական ներկայացուցիչը մասնավորապես անդրադարձել է 2025 թվականի փետրվարի 10-ին Թրամփի Fox News-ին տված հարցազրույցից հատվածներին. «Ես կնախընտրեի գործարք կնքել առանց ռմբակոծության» և «Թեհրանին միջուկային զենք ստեղծելուց կասեցնելու երկու ճանապարհ կա՝ ռումբերով կամ գրավոր համաձայնությամբ»։
12 Փետրվար, 2025 12:26
311
Ոստիկանապետն ու Իրանի փոխդեսպանը քննարկել են անդրազգային հանցավորության դեմ պայքարի համագործակցության հարցեր
01 Հուլիս, 2025 11:31
ՄԱԳԱՏԷ-ի երկակի չափանիշները դարձել են համաշխարհային անվտանգության սպառնալիք․ Փեզեշքիան
30 Հունիս, 2025 16:48
Իրանի և Իսրայելի միջև հակամարտության արդյունքում զոհվել է 935 իրանցի
30 Հունիս, 2025 16:07