
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP), Եվրամիության և Թուրքիայի պաշտպանության նախարարության համագործակցությամբ 3 տարի տևած 23․8 մլն դոլար ընդհանուր արժողությամբ ծրագրով վնասազերծվել են Թուրքիայի արևելյան սահմանների 94 ականապատ դաշտ և 50.000 ական:
Այս մասին գրել է Ermenihaber-ը:
UNDP-ի Թուրքիայի գրասենյակի հայտարարությամբ՝ ծրագրի շրջանակներում Հայաստանի և Իրանի հետ սահմանին 4․2 մլն քմ տարածք անվտանգ է դարձել տեղանքում ապրող քաղաքացիների և սահմանային ծառայության աշխատակիցների համար: Նաև ավարտվել է երկրի բոլոր գործող ականապատ տարածքների քարտեզագրումը:
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
UNDP-ի ներկայացուցիչ Լուիզա Վինթոնը նշել է, որ ականազերծումը կարևոր է հատկապես սահմանային ծառայության աշխատակիցների, հովիվների և սովորական քաղաքացիների անվտանգությունն ապահովելու տեսանկյունից։