Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում զարգացումներին: Տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան: Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը կապի մեջ է տեղական իշխանությունների և համայնքային կառույցների հետ: Այս մասին Araratnews.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Վերջին օրերին ՀՀ քաղաքացիների կողմից հյուպատոսությանն ուղղված դիմումների բովանդակության փոփոխություն չի գրանցվել. դրանք հիմնականում վերաբերել են ընթացիկ հյուպատոսական բնույթի հարցերի», - ասաց նա։

Հիշեցնենք՝ «Գանձասար» պարբերականը օրեր առաջ հայտնել էր, որ Սիրիայի Լաթաքիա քաղաքում երկու հայ է զոհվել՝ հայր և որդի։ Նշենք, որ վերջին օրերին Սիրայի ծովափնյա շրջաններում տեղի ունեցած բախումների ընթացքում հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել, որոնց մեծ մասը ալավիներ են։

Գեղամ Ադյան

530