Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովը 64 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: 

Նախագծի նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ, հիմնական զեկուցող Արտակ Զեյնալյանի խոսքով՝ այս օրենքն արտահայտում է հայ ժողովրդի կամքը։

«Սա անդամակցություն չէ, անդամակցությունը լինելու է հանրաքվեով, երբ ՀՀ-ն պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին, այդ իրավական ակտն ընդունելու է ժողովուրդը, սա գույքագրում է, երբ ՀՀ-ն արձանագրում է իր ցանկությունը»,- ասել է Զեյնալյանը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ, հարակից զեկուցող Պարույր Հովհաննիսյանի խոսքով՝ քննարկվող օրինագիծը համապատասխանում է ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, հասարակության բարեկեցության բարձրացման, անվտանգության, դիմակայունության ու իրավունքի ամրապնդման Հայաստանի հանձնառությանը:

Նախագծի տեքստում որոշակի փոփոխություն է կատարվել առաջին ընթերցումից հետո։ Երկրորդ ընթերցմանը ներկայացնելուց առաջ նախագծի նախաբանից դուրս է եկել առաջին հատվածը՝ «ՀՀ-ն, արտահայտելով հայ ժողովրդի միասնական կամքը»։

371