
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինայի անհետ կորած անձանց միասնական ռեգիստրում գրանցված է մոտ 63 հազար մարդ։ Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին «Суспiльне»-ին տված հարցազրույցում ասել է հատուկ հանգամանքներում անհետ կորած անձանց հարցերով հանձնակատար Արթուր Դոբրոսերդովը։
Գրանցամատյանը գործարկվել է 2023 թվականի մայիսին։ Սակայն, Դոբրոսերդովը նշել է, որ դրանում ներառված են 2014 թվականից ի վեր անհետ կորած բոլոր անձինք։ «Այնտեղ կան տվյալներ զինվորական և քաղաքացիական անձնակազմի, քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև տվյալներ չբացահայտված մարմինների մասին»,- պարզաբանել է օմբուդսմենը։
Նրա խոսքով՝ ավելի քան 60 հազար անհետ կորածներից մոտ 10 հազարը գտնվում են գերության մեջ՝ ինչպես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պաշտոնական տվյալների, այնպես էլ ոչ պաշտոնական տվյալների համաձայն։